Հեռավար-առցանց ուսուցում Իրավունքի հիմունքներ

Գործարքներ

1.Ի՞նչ է գործարքը և որո՞նք են դրա տեսակները։

Գործարքները գիտակցված, գործողություններ են, որոնց անձիք ձգտում են, հասնել որոշակի իրավական հետևանքների:Գործարքները կարող են լինել միակողմանի և երկկողմանի: Օրենքով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում լռությունը համարվում է գործարք կնքելու կամքի արտահայտություն: Գործարքը, որի համար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր ձև, կարող է կնքվել բանավոր: Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով

2.Ի՞նչ է գործարքի ձևը, և որոնք են դրա տեսակները

.Գործարքի ձևը գործողություն կատարող սուբյեկտի կամքի արտահայտման եղանակն է:Գործարքի տեսակներն են` գործարքի կողմից կախված` առանձնացնում են միակողմ և բազմակողմ գործարքներ,
իրավական ուժ ստանալու պահից կախված` առանձնացնում  են ռեալ գործարքները

3.Ո՞ր գործարքներն են կնքվում բանավոր։

.Գործարքը, որի համար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր ձև, կարող է կնքվել բանավոր

4․Ո՞ր գործարքներն են ենթակա նոտարական վավերացման։

Օրենքով նշված դեպքերում, Կողմերից մեկի պահանջով օրենքով տվյալ տեսակի գործարքների համար այդ ձևը չի պահանջվում:Գործարքների գրավոր ձևը բացառություն է ընդհանուր կանոնից և դրանք պետք է հստակորեն նախատեսված լինեն օրենքով կամ կողմերի համաձայնությամբ:

5Ո՞ր գործարքներն են ենթակա պետական գրանցման։

Պետական գրանցման ենթակա են անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից բխող իրավունքները: Շարժական գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, օրենքով նախատեսված դեպքերում:

6․Ի՞նչ են գործարքի վավերության պայմանները։

.Որպեսզի գործարքը համարվի վավերական, այն պետք է համապատասխսնի գործարքին օրենքով ներկայացվող պահանջներին:Հակառակ դեպքում գործարքն անվավեր է օրենքին հակասող արատներ ունենալու պատճառով:

7․.Որո՞նք են անվավեր գործարքների տեսակները։

Անվավեր գործարքները լինում են վիճահարույց և առոչինչ: Վիճահարույց գործարքը վավեր կարող է ճանաչել միայն դատարանը` օրենքով սահմանված հիմքերով: Առոչինչ գործարքներն անվավեր են օրենքի ուժով:Գործարքն անվավեր է կնքելու պահից և կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը վերադարձնելու անհնարինության դեպքում հատուցումն իրականացվում է դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

Հեռավար-առցանց ուսուցում բիզնես գաղափար

Ինչ է անհրաժեշտ սեփական բիզնես հիմնելու համար
Բիզնեսով զբաղվել ցանկացողները շատ են, սակայն ոչ բոլորին է հաջողվում անցնել դժվարությունների միջով: Հաջող բիզնես սկսելու համար անհրաժեշտ են ոչ միայն ֆինանսական, այլ նաև ինտելեկտուալ ներդրումներ: Սկսնակ բիզնեսի ղեկավարները պետք է ներդնեն իրենց ողջ գիտելիքները, էներգիան հաջողության հասնելու նպատակով: Սեփական բիզնես հիմնելու համար անհրաժեշտ է`

. Որոշեք ինչ եք պատրաստվում անել:

Համաձայն միջազգային հետազոտությունների 42%-ը ձախողվում են քանի որ առաջարկում են շուկայում պահանջարկ չունեցող ապրանքները : Այսպիսով, առաջին հերթին ինքներդ Ձեզ հարցրեք արդյո՞ք շուկայում կա մի բաց, որը Դուք կարող եք լրացնել: Կարո՞ղ եք արդյոք տարբերվող ապրանք կամ ծառայություն ներկայացնել, որի շնորհիվ կառանձնանաք մյուսներից և վերջապես, կունենա՞ք հաճախորդներ, ում կկարողանաք վաճառել այդ ապրանքները

2. Կազմեք բիզնես պլան:

Բիզնես սկսելիս անչափ կարևոր է բիզնես պլան կազմելը,մեծամասնությունը անտեսում է այս փուլը: Տրամադրելով ժամանակ բիզնես պլան կազմելուն՝ կօգնեք ինքներդ Ձեզ հասնել այն ամենին ինչ ցանկանում եք:

3. Ընտրեք հնչեղ և տպավորիչ ապրանքային նշան:

Ապրանքային նշան ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք գործոններ: Անհրաժեշտ է հիշել, որ անորոշ անուն ընտրելուց, դուք ջանքեր պետք է գործադրեք, որպեսզի հաճախորդները հասկանան, թե ինչի մասին է խոսքը: Բիզնեսի ապրանքային նշանը պետք է լինի պարզ, հիշվող և տպավորիչ:Հիշվող ապրանքային նշանը օգնում է սպառողներին ճանաչել և ձեռք բերել հենց Ձեր ապրանքներն ու ծառայությունները:

4. Որոշեք Ձեր բիզնեսի կազմակերպաիրավական տեսակը:

Գոյություն ունեն բիզնեսի մի քանի կազմակերպաիրավական ձևեր, որոնցից երկու հիմնական ձևերն են՝ անհատ ձեռնարկատիրությունը և իրավաբանական անձիք: Իրավաբանական անձիք կարող են իրենց ստեղծման նպատակից ելնելով լինել շահույթ հետապնդող կամ շահույթ չհետապնդող (ոչ առևտրային): Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձիք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցություններից, ընկերությունների կամ կոոպերատիվների ձևով:

5. Գրանցեք կազմակերպությունը:

Կազմակերպությունը գրանցելու համար տնօրենը կամ նրա լիազորած անձը պետք է տրամադրի կազմակերպության տնօրենների, բաժնետերերի, անվանման, հասցեի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ:

6. Միշտ հետևեք օրենքներին:

Սկսելուց առաջ ուսումնասիրեք ՀՀ-ում գործող հարկատեսակները, բացի այդ պարբերաբար հետևեք Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար գործող հարկային արտոնություններին: Եթե ունեք աշխատանքային ավտոմեքենաներ կամ սարքավորումներ ապա ապահովագրելով դրանք կխուսափեք հետագա անցանկալի ծախսերից:

9. Վերահսկեք Ձեր հաշվետվությունները և դրամական հոսքերը:

Ձեր ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն ճիշտ կազմված: Եթե կարծում եք, որ ինքնուրույն չեք կարող, ապա պետք է աշխատանքի ընդունել հաշվապահի, ով կօգնի հաշվարկել աշխատավարձերը, ավելացված արժեքի հարկը և Ձեր գործունեության հետ կապված հարկերը:

Հաղորդակցման հմտություններ, հեռավար ուսուցման առաջադրանքներ, ապրիլի 27-ից մայիս 10-ը

  1. «Հաղորդակցման ձևեր և եղանակներ»

Բանակցային գործընթացում համաձայնության կարելի է
հանգել օգտագործելով հաղորդակցման տարբեր ձևեր: Դրանցից գործնականում լայն կիրառություն ունեն հետևյալ ձևերը.

  • Գործարար խոսակցությունը
  • Զրույցը
  • Քննարկումը
  • Բանավեճը
  • Սակարկումը
  • Բազմակողմ բանակցությունները

Քրիստիան Դիոր Ֆրանսիացի դիզայներ, ճանաչված է որպես աշխարհահռչակ նորաձևության տներից մեկի՝ Քրիստիան Դիորի հիմնադիր, որն այժմ պատկանում է Գրուպ Առնոլտ ընկերությանը։

ֆբ

Քրիստիան Դիորը ծնվել է Ֆրանսիայում` Նորմանդիայի ափամերձ քաղաքում` Գրանվիլլում, Մորիս Դիորի հինգ երեխաներից երկրորդն է։ Երբ Քրիստիանը մոտ հինգ տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Փարիզ, բայց ամառային արձակուրդներին միշտ վերադառնում էին Նորմանդիա։

Դիորի ընտանիքը հույսեր ուներ, որ իրենց տղան կդառնա փաստաբան, բայց նա սիրում էր արվեստը և ցանկանում էր խորանալ արվեստի մեջ։ Փող աշխատելու համար նա վաճառում էր իր նորաձևության էսքիզները, յուրաքանչյուրը մոտավորապես 10 ցենտով։

Հեռավար-առցանց ուսուցման նախագծեր

5. Նախընտրած հագուստի մոդելավորողի մասին ինֆորմացիա հավաքել և տեղադրել բլոգում:

Կոկո Շանել

Ծնվել է Սոմյուրում 1883 թվականին, չնայած պնդում էր, որ ծնվել է 10 տարի ուշ Օվերնիում։ Մայրը մահացել է դժվար ծննդաբերության ժամանակ։ Երբ Գաբրիելը հազիվ 12 տարեկան էր, հայրը նրան և իր 4 հարազատ քույրերին ու եղբայրներին միայնակ է թողնում։ Երեխաները որոշ ժամանակ մնացել են հարազատների խնամակալության տակ, ինչպես նաև մանկատանը։

Շանելի առաջին գլխարկներից, 1912, մայիս

18 տարեկանում Գաբրիելը տեղավորվում է աշխատանքի հագուստի խանութում, որպես վաճառողուհի, իսկ ազատ ժամանակ երգում էր կաբարեում։ Հանդես է եկել Ko Ko Ri Ko և Qui qu’a vu Coco երգերով, որոնց շնորհիվ էլ ստացել է իր կեղծանունը՝ Կոկո։ Այդպիսի ելույթներից մեկի ժամանակ Կոկոյին նկատում է սպա Էտյեն Բալզանը։ Կոկոն տեղափոխվում է նրա մոտ և ապրում Փարիզում, սակայն շուտով հեռանում է արդյունաբերող Արթուր Կեյպելի մոտ, ով ընկերական շրջապատում հայտնի է «Բոյ» կեղծանունով։

1910 թվականին Շանելը Փարիզում բացում է գլխարկների խանութ. մեկ տարվա ընթացքում խանութը տեղափոխվում է Կամբոն փողոց, Ռից հյուրանոցի դիմաց, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։

Շանելը իր ընկերուհու՝ Միսիա Սերթի հետ եղել է վերջին մարդը, որ այցելել է Սերգեյ Դյագիլևին իր մահից առաջ (1929 թվական, օգոստոսի 19)։ Հենց նրանք էլ կազմակերպում են թաղումը Սան-Միկելե կղզում, քանի որ ոչ մահացածի, ոչ էլ նրա նախկին կնոջ՝ Լիֆարյայի մոտ գումար չկար։

1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը (մտահղացումը՝ Կոկո Շանել, հեղինակ՝ Վերիգին)։ Մինչ այդ, օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։ Սրա ստեղծման գործում Շանելին օգնել է Էռնեստ Բոն, ով առաջարկել է ընտրել Կոկոյին դուր եկած բույրը (1-ից 20 պիտակներով շշերից). Կոկոն ընտրեց № 5-ը։

Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում, թե երեկոյան։ 1926 թվականին ամերիկյան «Վոգ» ամսագիրը «փոքր սև զգեստը» իր ունիվերսալությամբ և ժողովրդականությամբ հավասարացրեց «Ֆորդ» ավտոմեքենային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին (1939), չնայած հսկայական հաջողությանը, Շանելը ստիպված փակեց խանութները և նորաձևության տունը։

1939 թվականին, պատերազմի սկզբի հետ, Շանելը փակում է իր նորաձևության տունը և իր բոլոր խանութները։ 1940 թվականի հունիսին նրա զարմիկ Անդրե Պալասեն գերի է ընկնում գերմանացիներին։ Փորձելով նրան ազատել՝ Շանելը դիմում է իր հին ծանոթին՝ գերմանական դեսպանատան աշխատակից (ատաշե) բարոն Հանս Հյունտեր ֆոն Դինկլագեին։ Որպես հետևանք, Անդրե Պալասը ազատ է արձակվում, իսկ 56-ամյա Շանելը կապի մեջ է մտնում ֆոն Դինկլագեի հետ։ Համաձայն Վենսենում պահվող գործի՝ Շանելը եղել է «բարոն Հանս Հյունտեր ֆոն Դինկլագեի սիրուհին և գործակալը» 1942—1943 թվականներին։

Գրականություն

Նար Դոս «Ագահության սկիզբը»

ՆԱՐ ԴՈՍ

Նշանավոր հայ գրող Նար-Դոսը (Հովհաննիսյան Միքայել Զաքարի) ծնվել է 1867թ.-ի մարտի 1-ին Թբիլիսիում: Գրողի հայրը բրդավաճառ է եղել: Սկզբնական կրթությունը Նար-Դոսն ստացել է Սբ. Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիա, սակայն ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։

Մեկ տարի հետո թողնելով Միքայելյան դպրոցը՝ նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906թթ.-ին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904թ.-ին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918թթ.-ին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։1931թ.-ի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքն սկսվել է 19-րդ դարի 80-ական թթ.։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888թթ.-ին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886թ.), «Եղբայր» (1887թ.) պիեսները։ 1886թ.-ից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1886թ.), «Բարերար և որդեգիր» (1888թ.) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887թ.), «Զազունյան» (1890թ.) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսն առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889թ., «Ինչպես բժշկեցին», 1889թ.), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և ի վերջո կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։ 1891թ.-ից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության մի նոր շրջան, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը։ Այս շրջանի գործերի էությունը մարդու և մարդկայինի հարցն է բարոյական և սոցիալական տեսանկյուններից։ Մարդու մասին իր բարձր ըմբռնումը գրողը հակադրում է սեփականատիրական աշխարհի դաժան օրենքներին։ «Սպանված աղավնի» (1898թ.) վիպակում Նար-Դոսը պատկերել է հայ կնոջ ողբերգությունը։ Սառան (գլխավոր հերոսուհին), սակայն, կործանվում է ոչ թե համակերպվելով, ինչպես հեղինակի մյուս հերոսուհիները, այլ իր մարդկային արժանապատվության բարձր գիտակցությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ։ Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է «Պայքար» (1911թ.) վեպը։ Գրողը շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մանր ու մեծ դրամաները, մարդկային հոգու անտեսանելի ծալքերն ու նրա օրհասական պայքարը։ Նար-Դոսն այս վեպում հակադրվում է մինչ այդ եղած գրական սխեմաներին և առաջադրում միանգամայն տարբեր ու նոր տարբերակներ։ Այստեղ միահյուսված են հոգեբանական ու երգիծական սկզբունքները, առկա է ժամանակակից կյանքի խիստ քննադատություն։ 1880-ական թթ. հայ մտավորականության կենցաղն ու հասարակական պատկերը շատ ավելի լայն ու խորն է տրված «Մահը» վեպում (1912թ.)։ Գրողը ժողովրդի գործին կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումները հակադրում է եսամոլությանը և շահամոլությանը։ «Մահը» բազմասյուժե ստեղծագործություն է՝ լի կոնֆլիկտային բարդ իրադարձություններով։ Վեպը ոչ միայն հեղինակի, այլ հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է։

Նար-Դոս - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Քաղաքացիական և վարչական դատավարություններ

  1. Իրավաբանական առումով, որ գերծերն համարվում՝ <<Քաղաքացիական գործեր>>: Քաղաքացիական են համարվում իրավունքի մասին վեճի հետ կապված բոլոր գործերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի (այսուհետ՝ վարչական դատարան) կամ Սահմանադրական դատարանի իրավասությանը վերապահված գործերի: Քաղաքացիական գործեր են համարվում նաեւ  ընտանեկան, աշխատանքային վեճերով  գործերը, պատվի եւ արժանապատվության վերաբերյալ գործերը եւ այլն: Քաղաքացիական գործերի քննության կարգը սահմանում է քաղաքացիական դատավարության օրենսգիրքը:

3. Ներկայացրե՛ք գործի ըստ էության քննության կարգը։

Դատարանը դատավարության մասնակիցներին բացատրում է նրանց իրավունքները եւ պարտականություները: Այնուհետեւ  նա տեսնում է, թե արդյոք  հարցվորը պնդում է իր պահանջները,  կողմերը չեն ուզում կնքել հաշտության համաձայնություն: Եթե այդպիսի ցանկություն չկա, ապա դատարանը որոշում է ապացույցների հետազոտման հաջորդականությունը եւ դրանց հետազոտումը: Բոլոր ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ուզում ոչինչ ավելացնել : Եթե արդպիսի նյութեր չկան  նախագահողը  հայտարարում է գործի քննությունը ավարտված, ինչպես նաեւ վճիռի հրապարակման վայր ու ժամանակը:

4.Ի՞նչ սկզբունքներով է քաղաքացիական դատարանը կայացնում վճիռ։

Դատարանի վճիռը  հրապարակվում է  գործի քննությունը ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում: Վճիռը կայացնելիս դատարանը գնահատում է  ապացույցները, որոշում է ,թե գործի համար  նշանակություն ունեցող  որ հանգամանքներ են  պարզվել որոնք չեն պարզվել, տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները եւ այլ իրավական ակտեր, ինչպես նաեւ հայտը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հացը:

5.Ինչպիսի՞ ճանապարհ է անցնում առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի բողոքարկումը։

Քաղաքացիական գործերով վերաքքնիչ դատարանը, ստանալով բողոքը, կայացնում է որոշում՝  այն իր վարույթն ընդունելու մասին, որում նշում են գործի քննությունը եւ վայրը: Այդ որոշումը ուղարկում է գործին մասնակցող  անձանց: Վերաքքնիչ բողոք բերած անձը իրավունք ունի հետ վերցնել բողոքը, մինչ կսկվի քննությունը:

  1. Ովքե՞ր կարող համարվել վարչական գործերի կողմեր։
  2. Ովքե՞ր կարող են դիմել վարչական դատարան։
  3. Ի՞նչ կետեր պետք է ունենա վարչական դատարան ներկայացվող հայցադիմումը։
  4. Ներկայացրե՛ք վարչական գործի քննության կարգը։
  5. Ինչպիսի՞ տարբերություններ կան՝ քաղաքացիական և վարչական գործերի միջև։

Հարց 1 Հայցվորը և պատասխանողը:

Հարց 2. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան:Վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։ Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան կարող է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Երևանի ավագանու խմբակցությունը` սույն օրենսգրքի 26-րդ գլխին համապատասխան։ Վարչական դատարան կարող են դիմել նաև դատավորները Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 96.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները վիճարկելու վերաբերյալ գործերով:

Հարց 3.1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք`

1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը.

2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին.

2.1) անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով.

3) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի` իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով.

4) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի՝ սույն օրենսգրքի 29.2-րդ գլխով նախատեսված դեպքերում:

Հարց 4.«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված վարչական մարմինները սույն որոշմամբ հաստատված կարգի հիման վրա, հաշվի առնելով իրենց գործառույթների առանձնահատկությունները, մշակում և հաստատում են գերատեսչական ակտեր կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտեր` սահմանելով իրենց կողմից հարուցվող վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները` այն հաշվով, որ այդ իրավական ակտերն ուժի մեջ մտնեն նշված օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից` 2005 թվականի հունվարի 1-ից:

Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման գրանցամատյանները և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանները վարչական մարմնում պահպանվում են սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն ու վարչական մարմնում սահմանված կանոններին համապատասխան և օրենքով սահմանված կարգով հանձնվում են արխիվ:

3. Սահմանել, որ վարչական մարմինները, որոնք հաստատել են վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, պարտավոր են դրանք համապատասխանեցնել սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին` այն հաշվով, որպեսզի դրանք ուժի մեջ մտնեն 2005 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հարց 5. Տարբերվում են նրանով, որ քաղաքացիական դատավարություն է համարվում իրավունքի հետ կապված բոլոր վեճերը, իսկ վարչական դատավարության խնդիրը պետական կառավարման ոլորտում խորհրդային, օրինականության ապահովումն է, խորհրդային քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանությունն է:

English

Exercise

  1. Complete the sentences using one of the following words. Use a/an where necessary
    biscuit, coat, key, music, letter, sugar, moment, question, blood, electricity
  2. Listen! Can you hear music?
  3. I couldn’t get into the house because I didn’t have a key
  4. It’s very warm today .Why are you wearing a coat?
  5. Do you take sugar in your coffee?
  6. Are you hungry? Would you like a biscuit with your coffee?
  7. I didn’t phone them. I wrote a letter instead.
  8. Excuse me, but can I ask you a question?
  9. I’m not ready yet. Can you wait a moment, please?
    9.Our lives would be very difficult without electricity.
    10.The heart pumps blood through the body.
  10. Who were the people?
    1.Beethoven? He was a composer.
    2.Shakespeare? He was an English poet, playwright, and actor.
    3.Albert Einstein? Albert Einstein was a German mathematician and physicist.
    4.Washington? Lincoln? John Kennedy? They were American political leaders.
    5.Marilyn Monroe? She was an actor and singer.
    6.Elvis Presley? John Lennon? They were singers.
    7.Van Gogh? Renoir? Gauguin? They were painters.
  11. Put a/an or some where necessary.If no word is necessary, leave the space empty (-).
    1) I have seen some good films recently.
    2) What’s wrong with you? Have you got a headache.
    3) I know a lot of people. Most of them are they students.
    4) When I was a child, I used to be very shy.
    5) Would you like to be an actor?
    6) Do you collect why stamps?
    7) What a beautiful garden.
    8) It’s a pity we haven’t got a camera. I’d like to take a photo of that house.
    9) Those are this nice shoes.Where did you get them?
    10) I’m going shopping. I want to buy this new shoes.
    11) You need a visa to visit some countries, but not all of them.
    12) Jane is a teacher. Her parents were teachers too.

Հեռավար-առցանց ուսուցում

Ինքնագնահատման հարցեր.

  1. Ի՞նչ է ԳԾ-ը։
  2. Որո՞նք են գործարար պլանավորման տեսակները։
  3. Ի՞նչ հիմական տեղեկատվություն է պարունակում ԳԾ-ն։
  4. Որո՞նք են ԳԾ-ի կազմման նպատակները և խնդիրները։
  5. Ովքե՞ր են ԳԾ-ի հիմական օգտագործողները։

1.ԳԾ-ն մի փաստաթուղթ է, որը թույլ է տալիս կառավարել բիզնեսը, այդ պատճա­
ռով էլ այն կարելի է դիտարկել որպես ռազմավարական պլանավորման անբաժանե­
լի մաս և որպես կատարման ու վերահսկման ուղեցույց։

2.Պլանավորման տեսակներն են՝
’1- ռազմավարական (երկարաժամկետ)- 5 և ավելի տարի
’2- միջնաժամկետ- 1-5տարի
’3- կարճաժամկետ — մինչև 1 տարի:

3.

4.ԳԾ-ն ծառայում է երկու հիմնական նպատակների.
’ Ներդրողին տալիս է պատասխան, թե արժե արդյոք միջոցներ ներդնել տվյալ նրդրումային նախագծի մեջ։
’ Ծառայում է տեղեկատվության աղբյուր այն անձանց համար, ովքեր անմիջակա­նորեն իրականացնում են նախագիծը:

ԳԾ-ն օգնում է ձեռնարկատիրոջը լուծել հետևյալ ­հիմնական խնդիրները.
’ սահմանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները.
’ թիրախային շուկաները և այդ շուկաներում ընկերության դիրքը.
’ ձևակերպել ընկերության երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակները, դրա­
նց հասնելու ռազմավարությունը և մարտավարությունը.
’ սահմանել այն անձանց, ովքեր պատասխանատու են ռազմավարության իրակա­
նացման համար, ընտրել աշխատակազմ, կազմել ընկերության կողմից սպառող­
ներին առաջարկվող ապրանքների և ծառայությունների ցանկը և սահմանել դրա­
նց ցուցանիշերը.
’ գնահատել դրանց ստեղծման և իրացման արտադրական և առևտրային ծախսերը.
’ բացահայտել ընկերության ունեցած կադրերի, նրանց աշխատանքի մոտիվացի­
այի պայմանների համապատասխանությունը սահմանված նպատակներին հաս­
նելու համար անհրաժեշտ պահանջներին.
’ սահմանել շուկայի հետազոտության, գովազդի, վաճառքների խթանման, գնա­
գոյացման, իրացման ուղիների և ընկերության այլ մարքեթինգային միջոցառում­
ների ցանկը.
’ գնահատել ընկերության ֆինանսական վիճակը և առկա ֆինանսական ու նյութա­
կան ռեսուրսների համապատասխանությունը սահմանված նպատակներին հաս­
նելու հնարավորություններին, կանխատեսել խոչընդոտները, «ստորջրյա խութե­
րը», որոնք կարող են խանգարել ԳԾ-ի պրակտիկ իրականացմանը:

5. Գործնական ծրագրի հիմական օգտագործողները ձեռնարկատերերն են:

Հայոց լեզու

Հեռավար առցանց ուսուցում

2․ Վերլուծիր երեք պատմվածքները՝ արտահայտելով քո վերաբերմունքը, գտիր թեմայի և ասելիքի նմանություններն ու տարբերությունները, գրիր նաև երեք պատմվածքներին բնորոշ ոճերի մասին։ «Ագահության սկիզբը» վերլուծություն:

Երեք պամվածքները նման են նրանով, որ բոլոր պատմվածքներում էլ զարգացումները տեղի են ունենում երկնքի դատաստանի տանը:

5․Ի՞նչ գիտես Սուրբ Պետրոսի մասին։  Գիտե՞ս արդյոք Քրիստոսի 12 առաքյալներին։

Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս առաքյալի եղբայրը: Նա Հիսուսի ամենասիրված առաքյալներից էր, ականատեսը Տիրոջ Պայծառակերպության և Հիսուսի հետ կապված կարևոր մյուս դեպքերի: Նա արհեստով ձկնորս էր: Նրա թլփատության անունը Շմավոն էր, իսկ հունական ձևով՝ Սիմոն: Քրիստոսի 12 առաքյալները` Պետրես, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Փիլիպպոս, Բարդուղիմեոս, Թադեոս, Թովմաս, Մատթեոս, Հակոբոս Ալփյան, Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի:

6․Թվարկիր՝ Աստծո տասը պատվիրաններից քանիսը գիտես։

1. Ես եմ քո Տեր Աստված, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար :

2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես :

3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես:

4. Հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն:

5. Պատվիր քո հորն ու մորը :

6. Մի սպանիր:

7. Մի շնանար :

8. Մի գողանար :

9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի տուր :

10. Ոչ քո մերձավորի տան, ոչ նրա ագարակի վրա աչք մի ունեցիր:

7․Քո երևակայությամբ նկարագրիր Դատաստանի տունը։

Այն երկնքում է մեջտեղում կանգնած են մահացած մարդիկ, իսկ նրանց կողքին Աստված: Մարդկանց երկու կողքերում դրախտն է և դժողքը: Դժողքը սև գույն է, իսկ դրախտը սպիտակ: Եվ Աստված այդտեղ որոշում է կայացնում, ով դրախտ կգնա, իսկ ով դժողք կգնա: